Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երևի թե Ալիևն իրեն ավելի հզոր է երևակայում, քան Իսրայելն է

Երևի թե Ալիևն իրեն ավելի հզոր է երևակայում, քան Իսրայելն է
28.06.2025 | 10:38

Հաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի վերջին հարցազրույցը փոթորկել է ադրբեջանցիների փխրուն հոգիները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ կրկին համառորեն իբր հերքում է տեղեկությունները, թե Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ։

Կարծում եմ՝ տրամաբանական չէ ակնկալել, որ Բաքվի վարչախումբը պիտի խոստովաներ, որ երկիրը վերածել է հակաիրանական պլացդարմի, սակայն բաքվեցիների անամոթությունն այնտեղ է հասել, որ սկսում են նաև սպառնալ...

Երևի թե Ալիևն իրեն ավելի հզոր է երևակայում, քան Իսրայելն է:

Բայց Ալիևի ամբարտավանությունն անպայման կոտրվելու է:

Իսկ պարոն Մեհդի Սոբհանին իսկապես լավագույն դիվանագետներից է, ընդ որում, չափազանց խորը և իմաստալից խոսք ունի, որի ամեն շերտն ունի կոնկրետ հասցեատեր։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ